ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչեւ տարեվերջ կկարողանա ամրապնդել իշխանությունը, եւ այդ ժամանակ այժմ նրան դիմակայող պաշտոնյաները, նահանգապետերն ու լրագրողները կպարտվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Եթե նրա կամքի ուժը բավարարի, իսկ հավանաբար կբավարարի, ապա նա, իհարկե, մինչեւ տարեվերջ վերջնականապես կամրապնդի իր իշխանությունը։ Իսկ հետո կթռչեն եւ պաշտոնյաների, եւ նահանգապետերի, եւ լրագրողների գլուխները»,-ասել է Ժիրինովսկին։

Նա նշել է,ո ր ԱՄՆ նախագահական ընտրապայքարն իր մեջ համակրանք է առաջացրել, «քանի որ ամբողջ մամուլը, ամբողջ վերնախավը, բոլոր պաշտոնյաները եւ նույնիսկ սեփական կուսակցությունը Թրամփի դեմ էր»։ Ժիրինովսկին ասել է նաեւ, որ նախագահի պաշտոնում ընտրվելուց արդեն գրեթե 6 ամիս է անցել, սակայն «նա բացի հայտարարություններից ոչինչ չի կարողանում անել»։