Հնդկաստանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը փորձել է սեղմել առյուծի թաթը։ Տեսանյութը, որը տեսագրել է մարդու եւ առյուծի մտերմանալու փորձը, համացանցում մեծ հանրաճանաչություն է վայելում։

Միջադեպը տեղիէ  ունեցել Հնդկաստանի Հադարաբադա քաղաքի կենդանաբանական այգում։ 35-ամյա բնակիչը հարբելուց հետո որոշել է  հարթել կենդանական աշխարհի ներկայացուցիչների հետ հարաբերությունները։ Հայտնվելով առյուծների վանդակի մոտ՝ նա ձեռք է մեկնել առաջին պատահած առյուծին։ Սակայն վերջինը, հոտոտելով  նրա ձեռքը, գերադասել է չարձագանքել, հաղորդում է РЕНТВ-ը։