Հարկավոր է, որ սոցիալ-քաղաքական արդարության որոնումներում ԱՄՆ-ը ընտրական օրենսդրությունը փոխի հօգուտ ուղիղ գաղտնի քվեարկության, երբ ձայների հաշվարկն ավելի հեշտ է վերահսկվում: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է NBC-ի հետ հարցազրույցում:
«Միացյալ Նահանգների Սահմանադրությունը եւ ընտրական օրենսդրությունն այնպես են կառուցված, որ թեկնածուի օգտին, որը ստացել է ընտրողների ավելի փոքր թվով ձայներ, կարող են քվեարկել ավելի մեծ թվով ընտրիչներ: Եվ նման դեպքեր Միացյալ Նահանգների պատմության մեջ պատահում են: Ճի՞շտ է: Այս պատճառով, եթե խոսելու լինենք սոցիալ-քաղաքական ինչ-որ արդարության մասին, ապա, ըստ երեւույթին, անհրաժեշտ է այս ընտրական օրենսդրությունը փոխել, հասնել նրան, որ պետության ղեկավարն ընտրվի ուղիղ գաղտնի քվեարկությամբ, եւ լինի ուղիղ հաշվարկ, որը կարելի է հեշտորեն վերահսկել: Ահա եւ բոլորը»,- ասել է Պուտինը:
«Եվ պետք չէ ոչ մեկին վկայակոչեն եւ ում էլ որ լինի՝ իրենց դժբախտության համար մեղադրեն նրանք, ովքեր ընտրություններում պարտվել են»,- ասել է նա:




























