Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակի շրջանաձեւ երթեւեկության հատվածում տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Համապատասխան ճանապարհային նշաններով եւ գծանշումներով երթեւեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթեւեկության առավելություն կունենան հրապարակի շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:





























