Ռուսաստանի ու Կատարի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մուհամեդ Բեն Աբդել Ռահման Բեն Ջասեմ Ալ Տանին քննարկել են Կատարի ու մի շարք արաբական երկրների միջեւ հարաբերությունների կտրուկ սրումը։
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ արտահայտվել է լուրջ մտահոգություն՝ արաբական աշխարհի ներսում լարվածության նոր օջախի ստեղծման կապակցությամբ։ Լավրովը կողմ է արտահայտվել բանակցային սեղանի շուրջ փոխհարգալից երկխոսության ճանապարհով հակասությունները հաղթահարելուն՝ իրենց բնույթով աննախադեպ մարտահրավերների՝ նախեւառաջ ահաբեկչության սպառնալիքին ընդառաջ։




























