Առաջիկայում, հնարավոր է, ՌԴ քաղաքացիություն ստացողների համար երդմնակալության արարողություն կազմակերպվի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանի Ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ընթացքում խնդրել է մտածել այս առաջարկության շուրջ՝ ուսումնասիրելով արտասահմանյան պետությունների փորձը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Պուտինի խոսքով՝ երդմնակալության կամ այլ հանդիսավոր արարողության առկայության պարագայում մարդը կհաստատի Ռուսաստանի Դաշնության քաղաքացի դառնալու իր մտադրությունը։

Պուտինը Պետդումային խնդրել է խորհրդակցել Սահմանադրական դատարանի հետ՝ ահաբեկչության համար դատապարտված մարդկանց քաղաքացիություն տրամադրելու որոշման չեղարկման հնարավորության շուրջ։