Բրիտանիայում շունը պատահաբար «սպանել է» տիրոջը։ The Telegraph-ի փոխանցմամբ, շունը ցատկել է տրակտորի խցի մեջ, պատահաբար սեղմել ոտնակն ու տեղից շարժել մեքենան։

Նրա տերը՝ 70-ամյա մուլտիմիլիոնատեր ագարակատեր Դերեկ Միդը, ըստ ամենայնի, դարձել է վթարի զոհ։ Նա մահացել է սրտի նոպայից՝ չնայած բժիշկների բոլոր ջանքերին։