Փորձի փոխանակումը զարգացման երաշխիքներից մեկն է: Առավել արդյունավետ է, երբ գիտելիքներով ու կուտակած փորձով փոխանակվում են տարբեր երկրների ապագա մասնագետները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաց դռների հերթական հյուրերը եղել են Իրանից եւ Վրաստանից ժամանած երիտասարդները, ովքեր Հայաստանում են «Առաջնորդության դպրոցի» ծրագրով: Ակտիվ եւ խոստումնալից երիտասարդները ծանոթացնել են Հայաստանում ձեռնարկատիրական եւ նորագույն տեխնոլոգիական զարգացումներին՝ ուղիղ շփման միջոցով:
Հյուրերի համար կազմակերպվել է ճանաչողական այց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործառնական հիմնական կենտրոններ, որի շրջանակներում նրանք ծանոթացել են զանգերի կենտրոնի, տեխնիկական վարչության եւ սպասարկման կենտրոնի աշխատանքային առանձնահատկություններին: Շրջայցն ուղեկցվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ անմիջական զրույցով եւ հարց ու պատասխանով: Բիզնեսի նորարարական միտումներով հետաքրքրված երիտասարդները հանդիպման ընթացքում ծանոթացել են նա եւ ընկերության ներքին գործառույթներին, աշխատանքային ընթացակարգին եւ տեխնոլոգիական հիմնական զարգացումներին:
«Ողջունելի է երիտասարդների դրս եւորած հետաքրքրությունը՝ պատասխանատու բիզնես կառավարման հիմունքների հանդեպ: Գնահատելի է հատկապես նրանց պատրաստակամությունը՝ վստահ գործելու եւ իրենց մտքերը կյանքի կոչելու հարցում: Ուրախ եմ, որ նորագույն տեխնոլոգիաների եւ կապի ոլորտում մեր երկրի փորձով կարողանում ենք օգտակար լինել նա եւ հար եւան երկրներին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Առաջնորդության դպրոց» հիմնադրամն իր ռեգիոնալ զարգացման ծրագրերի շրջանակում կազմակերպել է փոխանակում՝ Իրանից եւ Վրաստանից ժամանած երիտասարդ ձեռներեցների եւ ուսանողների համար։ Առավել ակտիվ եւ խոստումնալից երիտասարդները Հայաստանում հյուրընկալվելով՝ ծանոթացել են Հայաստանի զարգացման միտումներին, գործիչներին եւ կազմակերպություններին: Իրականացվող ծրագիրը կարեւոր է երկարաժամկետ համագործակցության եւ տարածաշրջանի զարգացման համար:





























