Մադրիդում տղամարդկանց արգելել են հասարակական տրանսպորտում ոտքերն իրարից հեռացրած նստել , հայտնում է The Local-ը։ Որոշումը բացատրվում է նրանով, որ չափից լայն բացած ոտքերը շրջապատի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի նշան է։ Հիմա Մադրիդի տրանսպորտում կհայտնվեն հատուկ նշաններ, որոնք կտեղեկացնեն այդ արգելքի մասին։
Ըստ երեւույթին իսպանացի տղամարդիկ մետրոյում նստած չափից լայն են բացում ոտքերը՝ դրանով իսկ «ոտնձգություն» կատարելով մյուս ուղեւորների տարածքի հանդեպ։ Նման դիրքերի համար արդեն տերմին են հորինել ՝ «անհարգալից նստելաձեւ»։
Քաղաքային իշխանությունները որոշել են այդ արգելքը սահմանել՝ Change.org. կայքում համապատասխան կոչով հանրագրից հետո ։





























