«Իսլամական պետության» գրոհայինները սպանել են 2 չինացիներին, որոնք առեւանգվել էին Պակիստանում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Amaq խմբավորման տեղեկատվական պորտալը:

Աղբյուրի համաձայն՝ Չինաստանի 2 քաղաքացիները մայիսի 24-ին առեւանգվել էին Պակիստանի Քվեթա քաղաքում: Նրանք չինարեն էին դասավանդում: Նրանց առեւանգել էին ոստիկանի համազգեստ հագած զինված տղամարդիկ: