Ադրբեջնում 88-ամյա տղամարդը խանդի պատճառով որոշել է ամուսնալուծվել կնոջից։
1news-ը, վկայակոչելով կնոջ փաստաբան Ասիֆ Աբդուլլաեւին, հաղորդում է, որ զույգն արդեն դատարան է դիմել։ Թոշակառուն մտադիր է իր տարեց կնոջը զրկել համատեղ բնակարանից։ Նշվում է, որ նա ավելի երիտասարդ մի կնոջ է գտել, որի հետ մտադիր է ամուսնանալ եւ չի ցանկանում, որ կյանքի նոր ուղեկիցն ապրի իր նախկին կնոջ հետ միեւնույն բնակարանում։
Հետաքրքիր է, որ որպես ամուսնալուծության պատճառ տարեց Օթելոն նշել է իր խանդը։




























