Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցում  բռնություն գործադրելու  մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Ավագյանի պաշտպանը դիմել է  Վճռաբեկ դատարան: Պաշտպան Արայիկ Պապիկյանը պահանջում է բեկանել իր պաշտպանյալի նկատմամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը եւ նշանակել մեղմ պատիժ՝ այն պայամանականորեն չկիրառելով:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը մարտի 30-ին մերժել էր Արայիկ Պապիկյանի՝ նույն պահանջով բողոքը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Տիգրան Ավագյանը մեղադրվում էր 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զնգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մեղադրանք է առաջադրվել ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի։ Տուժող են հանդիսանում 46 ոստիկաններ։