«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանը, որի մոտ վերջերս նորագոյացություն է հայտնաբերվել, գտնվում է  «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծանրաբեռնված խցերից մեկում:  NEWS.am-ի հետ զրույցում նրա   շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը նշեց, որ խցում գտնվող բոլոր կալանավորները ծխում են, որը հակացուցված է իր պաշտպանյալին:

 «Այս պահին մեզ համար առաջնահերթ է պարզել նորագոյացության բնույթը, որից հետո արդեն կդիմեմ պաշտպանյալիս դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու համար: Հիմա մեզ օր առաջ անհրաժեշտ է կազմակերպել նրա ստուգումը»,-ասաց նա:

 Նշենք, որ Վարդան Գերավետյանի կոկորդի շրջանում հայտնաբերվել է խպիպ եւ մեկ այլ նորագոյացություն, որի բնույթը դեռեւս պարզված չէ:

Պաշտպանի խոսքով, արդեն դիմել է ՔԿՀ, որպեսզի անհապաղ քայլեր ձեռնարկվեն՝ նորագոյացության բնույթը պարզելու համար, սակայն, մեկ շաբաթ անց, դեռ ոչ մի քայլ չի ձեռնարկվել: