ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունն արձագանքել է «Սասնա ծռեր» խմբի հայտարարությանը https://news.am/arm/news/395502.html, ըստ որի, «Դատապարտյալների հիվանդանոցում» աննախադեպ ճնշումներ են սկսվել այնտեղ գտնվող Սասնա Ծռեր Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի, եւ նաեւ՝ Խաչիկ Գիչյանի նկատմամբ։

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Զանգվածային լրատվության միջոցներով փաստաբաններից մեկը հայտարարել է, որ «ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի չորս կալանավորված անձանց դռների վրա կողպեքներ են տեղադրվել, մինչդեռ հիվանդասենյակներում գոյություն չունեն մարդու կյանքի համար տարրական պայմաններ»։

Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ինչպես ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, այնպես էլ մյուս ՔԿՀ-ներում կալանավորված անձինք պահվում են ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն:

Հավելենք նաեւ, որ «Դատապարտյալների հիվանդանոց» բուժական հիմնարկում վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, իսկ նրանց սանիտարահիգիենիկ պայմանները բավարար են»: