Հունիսի 14-ին, ժամը 20.15-ին, Երեւանի Օհանովի փողոցի թիվ 8/1 շենքի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ԲՄՎ»-ի վարորդը՝ 1956 թ. ծնված Արմեն Ավետիսյանը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: