Քալիֆորնիայի օրենսդիր մարմինը հավանություն է տվել նահանգի 2017-18 թվականների բյուջեին, որը ներառել է 3 մլն դոլարի հատկացում Ամերիկայի Հայկական թանգարանին:

Նախկինում նախագծին արդեն մեկ միլիոն դոլար հատկացված էր, այսպիսով ընդհանուր ֆինանսավորումը 4 մլն դոլար կկազմի:

Թանգարանի խորհրդի համանախագահ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի խոսքով՝  թանգարանը պատմության մեջ կմտնի որպես մշակութային եւ կրթական կենտրոն, որով Քալիֆորնիայի բնակիչները կհպարտանան:

Ամերիկայի Հայկական թանգարանը կրթամշակութային կենտրոն է, որը կկառուցվի Գլենդելում: