Լոնդոնում խորհրդարանի շենքից ոչ հեռու ոստիկանները դանակով զինված տղամարդու են ձերբակալել:

BBC-ի հաղորդմամբ՝ ձերբակալվածին չեն կասկածում ահաբեկչություն իրականացնելու մտադրության մեջ:

Evening Standard-ի խմբադիր Ջո Մերֆին նշել է, որ ոստիկանները տղամարդուն ձերբակալել են, երբ անցորդներն ուշադրություն են դարձրել նրա ձեռքին եղած դանակին: