Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄԷ-ի պետնախարար Սուլթան ալ-Ջաբերի հանդիպման ընթացքում քննարկվել է Կատարի եւ Պարսից ծոցի երկրների միջեւ ճգնաժամը։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Ռուսաստանը հետեւողականորեն կողմ է հանդես գալիս գոյություն ունեցող տարաձայնությունները երկխոսության միջոցով հարթելուն, հաշվի առնում մտահգություններն ու ազգային շահերի օրինականությունը, այդ թվում՝ ահաբեկչության դեմ ջանքերի համախմբումը։
Հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են Մոսկվայի եւ Աբու Դաբիի երկկողմանի տրամադրվածությունը երկկողմ կապերի ամրապնդման շուրջ՝ ներառյալ առեւտրատնտեսական, ներդրումային եւ էներգետիկ ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը։





























