Եթե նոյեմբեր ամսվա սկզբներից ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում արձանագրվեց հրադադարի ռեժիմի խախտման կտրուկ նվազում, ապա անցած յոթնօրյակում` նախորդ շաբաթների համեմատ, այն կրկին ունեցավ նկատելի աճ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ավելի քան 70 անգամ խախտելով կրակի դադարեցման ռեժիմը, շուրջ 400 անգամ գնդակոծել է շփման գծի հարավարեւելյան, արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններում տեղաբաշխված ղարաբաղյան ուժերի պաշտպանական դիրքերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: