ԱՊՀ երկրների ավելի քան 7 հազար քաղաքացիներ հետախուզության մեջ են գտնվում՝ ահաբեկչական ու ծայրահեղական բնույթի հանցագործությունների կատարման համար,  իրականացվում են տվյալ անձանց լուսանկարների բազայի ձեւավորման աշխատանքներ, հայտնում է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի մամուլի ծառայությունը։

Այդ 7 հազարից 2 հազարը վարձկաններ են, այսինքն անձինք, որոնք  երրորդ երկրների տարածքում մասնակցել են մարտական գործողությունների՝ ապօրինի զինված խմբավորումների ու միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կազմում։