Նոյեմբերի 24-ին Վրաստանի գազատրանսպորտային ընկերության   կողմից հայտնաբերվել է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազամուղի Սիոնի Գուդաուրի հատվածում ճնշման անկում, ինչի հետեւանքով նվազել է ՀՀ մատակարարվող բնական գազի ծավալները՝  օրական մոտ 1,5 մլն. խմ չափաքանակով:

Ըստ վրացի գործընկերների  նոյեմբերի  29-ին  կտրամադրվի տեղեկատվություն ՀՀ գազամատակարարումն ամբողջապես վերականգնելու վերաբերյալ:

Հանրապետության  սպառողների գազամատակարարումը  կիրականացվի առանց սահմանափակումների: