Ամբողջ աշխարհում հաղթարշավ ապահովող եւ եվրոյի նկատմամբ ամրապնդվող ամերիկյան դոլարը Հայաստանում հազիվ է գլուխ հանում դրամից։ Սակայն այսօր՝ նոյեմբերի 29-ին դոլարը փոքր ինչ շտկվել է՝ բորսայական գործարքների միջին գինը կազմել է 1դոլար/359,05 դրամ։ Սա 20 լումայով ավելի բարձր է, քան նոյեմբերի 25-ին, իսկ նոյեմբերի 26-ին՝ ուրբաթ օրը, բորսայում գործարք չի եղել։

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում այսօր իրականացվել է 3,35 մլն դոլարի առքուվաճառք, փակման գինը կազմել է 359,24։