Հնդկաստանի հյուսիսում Խիմաչալ Փրադեշ նահանգում փրկել են երեք զբոսշրջիկների, որոնք չէին կարողանում գետից դուրս գալ՝ ջրհեղեղի պատճառով, հայտնում է Mirror-ը։
Զբոսաշրջիկները ուղեւորվել էին Բխագսունագ ջրվեժով հիանալու։
Տղամարդիկ ծանծաղուտով հասել էին գետում գտնվող մեծ քարին, որտեղից գեղեցիկ տեսարան էր բացվում։ Սակայն ջրի մակարդակի անսպասելի բարձրացումը նրանց կտրել էր ափից։
Զբոսաշրջիկներին օգնության էին հասել տեղի բնակիչները, որոնք տաբատներից, վերնաշապիկներից ճոպան էին պատրաստել։ Տղամարդկանց փրկելու գործողությունը մոտ մեկ ժամ է տեւել։





























