Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում կրակ բացած տղամարդը բժիշկ Հենրի Բելոն է, որին հեռացրել էին աշխատանքից։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Մինչեւ ինքնասպան լինելը Բելոն սպանել է բժիշկներից մեկին եւ վիրավորել եւս 6 մարդու։ Ոստիկանությունը միջադեպն ահաբեկչություն չի համարել՝ նշելով, որ պատճառը բժշկին աշխատանքից հեռացնելն է։

Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Բելոն թողել է հիվանդանոցում աշխատանքը՝ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելուց խուսափելու համար։