Ադրբեջանում տղամարդն իր վրա բենզին է լցրել եւ փորձել է դպրոցի բակում ինքնահրկիզվել, սակայն ժամանակին հասած ոստիկանության աշխատակիցները նրան ինքնասպանության մտքից տարհամոզել են:
Ինչպես հայտնում է minval.az-ը, նախաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը նման արմատական քայլի էր դիմել երեխաների պատճառով, որոնք այդ դպրոցում են սովորում: Վատ առաջադիմության պատճառով տնօրենը նրանց երկրորդ տարին նույն դասարանում է թողել: Սակայն ընտանիքի հորը դա չէր բավարարում: Նա տնօրենից պահանջել է իր երեխաներին մյուսների հետ ավագ դասարան փոխադրել եւ հայտարարել է, որ հակառակ դեպքում ցուցադրական ինքնահրկիզում կիրականացնի, ինչը եւ պատրաստվել էր անել: Ներկայումս ոստիկանները փորձում են համաձայնության գալ ուսումնական հաստատության տնօրենի հետ եւ լավագույն որոշում գտնել, որը կբավարարի ե'ւ Աղաեւին, ե'ւ երեխաներին, ե'ւ մանկավարժներին:




























