Սիրիական բանակը երկրի հարավային նահանգներում մինչեւ հինգշաբթի՝ հուլիսի 6-ը հրադադար է հայտարարել: Այս մասին հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:

Հարավային Դերաա, Կունեյտրա, Սուվեյդա նահանգներում մարտական գործողությունները դադարեցնելու նպատակը խաղաղ գործընթացին եւ ազգային հաշտեցմանը սատարելն է:

Զինվորականներն ընդգծել են, որ հրադադարի հնարավոր խախտումներին համարժեք պատասխան կտան: