Լատվիական Dartz-ը Ռիգայի փողոցներ է դուրս բերել Black Alligator մոդելի նախատիպը։ Նոր ամենագնացը ցուցադրել են Gumball 3000 ավտոարշավի մեկնարկի ժամանակ։ Լուսանկարները Facebook-ում հրապարակել է ընկերության ղեկավար Լեոնարդ Յանկելովիչը, փոխանցում է Motor-ը։
Չնայած փորձանմուշն է ներկայացվել, բայց մեքենան ապրանքային տեսք ուներ։
«Սեւ ալիգատորը» պատրաստվելու է Mercedes-AMG GLS 63-ի բազայով։ Ութ ցիլինդրանի 5,5-լիտրանոց բիտուրբո շարժիչը, որը գործարանային կոնֆիգուրացիայով 585 ձիաուժ ունի, հասանելի կլինի չորս տարբերակներով՝ 760, 850, 1100 и 1600 ձիաուժով։
Dartz յուրաքանչյուր մեքենայի ներքին հարդարանքի համար օգտագործվում է 18 ալիգատորի կաշի։
Բացի դրանից նորույթը կունենա ոսկուց ու պլատինից պատրաստված կոճակներով ղեկ, որի վրա կլինի վրա 292 ադամանդներով ու երկու ռուբիններով զարդարված լոգոտիպ։
.jpg)
.jpg)





























