ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել, որն ընկել է Ճապոնիայում՝ բացառիկ տնտեսական գոտում։ Այս մասին հաղորդում է ճապոնական NHK հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներին։ Արձակման մասին հայտնում են նաեւ հարավկորեական գլխավոր շտաբում։ 

Տոկիոյում հրթիռի՝ Ճապոնական ծովն ընկնելուց հետո հայտնել են, որ թռիչքը տեւել է 40 րոպե։

Ճապոնացի զինծառայողների համաձայն՝ հրթիռի արձակումը տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով 00։40-ին, Հյուսիսային Կորեայի Փհյոնան Պուկտո գավառի հրաձգարանից։ 

Անվտանգության ծառայությունը նախապես զգուշացրել էր Ճապոնական ծովում գտնվող նավերի անձնակազմին, որ նավերի մոտակայքում կարող է բալիստիկ հրթիռ ընկնել։