Հուլիսի 3-ին,  ժամը 18.00-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 3-ին, ժամը 18.10-ին, Երեւանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 11 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացուհու, որը ժամը 20.10-ին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: