Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը հայտնել է, որ իր հավաքածուի մեջ է ներառում   Fiat 500 օրիգինալ հեթչբեքը։ Այս մասին հայտարարել են մոդելի 60-ամյակի օրը՝ 1957-ի հուլիսի 4-ին Թուրինում առաջին անգամ ներկայացվել են այդ մեքենայի նմուշները, հայտնում է Motor

Թանգարանում կհայտնվի 500 F մոդիֆիկացիան, որը մոդելի պատմության մեջ ամենապահանջված ու հաջող տարբերակներից է։ Այն թողարկվել է 1965-1972 թթ։ Նմուշը, որը ցուցադրվելու է Նյու Յորքում, մարմնագույն է, ունի փափուկ ծածկ ու մետաղական փակիչներով սկավառակներ։

Ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրված են նաև 1946 թ, թողարկված Cisitalia 202 GT, Willys-Overland Jeep (1952), Volkswagen Beetle (1959), Jaguar E-Type Roadster (1963), Ferrari 641/2 Grand Prix Racer (1990) եւ Smart (1998) մեքենաները։