Հայկական ատոմակայանը նոյեմբերի 29-ից վերսկսել է աշխատանքը՝ պլանային վերանորոգման ավարտից հետո: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից։
Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկն արդեն միացվել է երկրի էներգետիկ ցանցին։
Հիշեցնենք, որ հայկական ատոմակայանը կանգնել էր հոկտեմբերի 16-ին՝ ամենամյա պլանային վերանորոգման եւ միջուկային վառելիքի վերալիցքավորման համար։





























