ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ոստիկանները փրկել են մեքենայի մեջ լքված շանը, հայտնում է ABC News -ը։
Իրավապահները կոտրել են ավտոկայանտեղիում, արեւի տակ կայանած մեքենայի ապակին։ Հետեւի նստատեղում ամերիկյան պիտբուլտերյեր տեսակի շուն էր։ Թե ինչու էր շունը մնացել փակ մեքենայում՝ հայտնի չէ։





























