Ռուսաստանի բանկը հուշադրամ կթողարկի 1817թ հուլիսի 29-ին ծնված նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-րդ տարելիցի առթիվ։ ԿԲ մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ հուշադրամի հակառակ կողմում լինելու է Այվազովսկու դիմանկարը՝ «Իններորդ ալիք» նկարից մի հատվածի ֆոնին։ Հուշադրամը թողարկվելու է 3 հազար նմուշով, հայտնում է ՏԱՍՍ-ը։