Թուրքիայի Ադանա քաղաքում խանութներից մեկից գնված չիփսի տուփից 2սմ երկարությամբ պտուտակ է հայտնաբերվել։
Թուրքական Cumhuriyet—ի փոխանցմամբ Ադանայի Չուքուրովայի շրջանում ընտանիքի անդամները զբոսնելու ժամանակ 2 երեխաների համար չիփս են գնել խանութներից մեկից։ Սակայն երեխաները չիփսը ուտելու ժամանակ տուփից 2 սմ երկարությամբ պտուտակ են հայտնաբերել։
Ընտանիքը հայտարարել է, թե այս փաստի կապակցությամբ պատրաստվում է տվյալ չիփսը արտադրած ընկերության դեմ դատական հայց ներկայացնել։
.jpg)




























