«Սասնա ծռեր» խմբի անդամ Տիգրան Մանուկյանի տեսակցությունների վրա դրված արգելքը հանվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Մանուկյանի մայրը՝ տիկին Հռիփսիմեն: Նա նշեց, որ որդու տեսակցությունների վրա դրված արգելքը հանվել է հունիսի 29-ին եւ նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կարողացել է տեսակցել որդուն հունիսի 30-ին:
Հիշեցնենք, որ Տիգրան Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը), 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:





























