Չինաստանի հարավային Գուանսի Չժուան ինքնավար մարզում հորդառատ անձրեւներն ու դրանց հետեւանքով ջրհեղեղները 26 մարդու կյանք են խլել, եւս ութ բնակիչ անհետ կորած է համարվում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկակայոչելով CCTV հեռուստաալիքը:

Հուլիսի 1-ից չդադարող հորդառատ անձրեւների հետեւանքով տեղի գետերում ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է: Աղետի հետեւանքով 13 քաղաք է տուժել:

Հորդառատ աձրեւների ու ջրհեղեղենրի պատճառով ավելի քան 1,88 միլիոն մարդ է տուժել: Շուրջ 185 հազար մարդ տարհանվել է: