Ադրբեջանում 2 տղամարդ մահացել են հոսանքահարվելու հետեւանքով, երբ լողում էին լողավազանում:

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, պատահարը տեղի է ունեցել Իսմայիլի շրջանի Green House հանգստյան գոտում:

Նախնական տեղեկություններով` լողավազանում հոսանքահարվելու հետեւանքով մահացել են Բաքվի բնակիչ 33-ամյա Էմին Ադիգեզալովը եւ Խիրդալան քաղաքի բնակիչ 38-ամյա Գյուլհուսեյն Գուլիեւը: Զաքաթալայի բնակիչ 36-ամյա Էլթաքին Օմարովը եւ Բաքվի բնակիչ 31-ամյա Զաքիր Ալիեւը հիվանդանոց են տեղափոխվել:

Նախնական վարկածով` տեղի ունեցածի պատճառը ջրի պոմպի էլեկտրական շղթայում կարճ միացումն էր:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ համանման պատահար է տեղի ունեցել Թուրքիայում: