ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ստամբուլ այցի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Մոտ 2 ժամ տեւած հանդիպման մանրամասների մասին չի հաղորդվում:
Ինչպես հայտնում է Hurriyet-ը, հնարավոր է, որ քննարկված թեմաներից մեկը վերաբերել է սիրիացի քրդերին ԱՄՆ աջակցությանը եւ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանը, որին փորձում է Անկարան հասնել:





























