Անկարան եւ «Գազպրոմ»-ը համաձայնության են եկել Թուրքիայի տարածքում «Թուրքական հոսք»-ի ֆինանսավորման շուրջ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական պետական խողովակատար ընկերության՝ Вotas-ի գլխավոր տնօրեն Բուրհան Օզջանը։
Նա հրաժարվել է բարձրաձայնել վճարման հարաբերակցության վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ «երկրորդ ճյուղի համար թույլտվություն ստանալու գործընթացը դրական է ընթանում, ոչ մի խոչընդոտ չկա»։
Հուլիսի 10-ին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ «Գազպրոմ»-ը Սեւ ծովի հատակին՝ 50 կմ երկարությամբ «Թուրքական հոսք» գազատարի խողովակներ է տեղադրել։
Ռուսաստանը հայտարարել է Բուլղարիայի, Սերբիայի եւ Հունգարիայի տարածքով անցնող «Հարավային հոսք»-ի շուրջ աշխատանքները դադարեցնելու մասին 2014 թվականի դեկտեմբերին՝ հօգուտ Թուրքիայի տարածքով անցնող նոր գազատարի։ 2017 թվականի մայիսի սկզբին «Գազպրոմ»-ը հայտարարել է «Թուրքական հոսք»-ի ծովային հատվածի կառուցումը սկսելու մասին։ Կառուցումը նախատեսվում է ավարտել 2019 թվականին։




























