Հուլիսի 11-ին աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իռլանդիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Սայմոն Քովենիին:

Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-իռլանդական քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման քայլերի շուրջ:

Երկուստեք ընդգծվեց միջազգային հարթակներում համագործակցության խորացման, միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը, քննարկվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրների: Սայմոն Քովենիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: