ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության ապացույցներ չկան։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք գիտենք հարցի բնույթը։ Ներկայացրեք գեթ մեկ փաստ։ Կոնգրեսում մի քանի անգամ լսումներ են տեղի ունեցել, կանչել են ներկա եւ նախորդ վարչակազմի ներկայացուցիչներին։ Այդ թեմայի շուրջ մշտապես հեռուստաշոուներ են տեղի ունենում՝ եւ ոչ մի փաստ, որը թեկուզ ինչ-որ կերպ կամրապնդեր այդ պնդումները։ Այդ ատճառով հարցրեք կոնգրեսականներից եւ այդ թեման քննարկողներից»,-ասել է Լավրովը՝ իր բելգիացի գործընկեր Դիդյե Ռեյնդերսի հետ մամուլի ասուլիսում։
«Մենք ոչ մի կասկած չունենք... այդ ամեն Դոնալդ Թրամփի հաղթած ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով է արվում»,-հստակեցրել է ՌԴ ԱԳ նախարարը։





























