Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։ Այս մասին Աստանայից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի մադրիդյան սկզբունքների հիման վրա` բացառապես խաղաղ ճանապարհով։
Հաստկանշական է, որ ԵԱՀԿ գագաթաժողովին բոլոր ելույթ ունեցողները շեշտել են տարածաշրջանում առկա՝ մերձդնեստրյան, աբխազական, հարավօսական հակամարտությունների լուծման կարեւորությունը պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Խոսելով ղարաբաղյան խնդրի մասին՝ նրանք նշել են, որ այն պետք է կարգավորվի բանակցությունների հիման վրա։
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, դեկտեմբերի 1-ին Աստանայում մեկնարկել է ԵԱՀԿ գագաթաժողովը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Արկադի Ղուկասյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:




























