Wikileaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերում հետաքրքիր մանրամասներ է ներկայացվել Ֆրանսիայի նախագահի հետ տեղի ունեցած մի դեպքից։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Փարիզում ԱՄՆ դեսպան Չարլզ Ռիվկինը, Քլինթոնին ուղարկած հաղորդագրության մեջ նշել է, թե Սարկոզիի շրջապատը ամեն ինչ անում են, որ նրան երջանկացնեն։  

Wikileaks-ի հրապարակած փաստաթղթում Ռիվկինը հայտնել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆրանսիա այցի կապակցությամբ Էյֆելյան աշտարակը գունավորվել էր Թուրքիայի դրոշի գույներով, եւ իմանալով Սարկոզիի ակնհայտ հակաթուրքական տրամադրությունները, նրա օդանավը փոխել է ուղղությունը, որպեսզի Ֆրանսիայի նախագահը չտեսնի թուրքական դրոշի գույներով Էյֆելյան աշտարակը։