Վրաստանը վճռական է իր տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման գործում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԵԱՀԿ գագաթաժողովում, Աստանայից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Խաղաղությունը մեր նպատակներին հասնելու միակ միջոցն է: Ես կոչ եմ անում Ռուսաստանին բանակցություններ վարել, այլ ոչ թե զբաղվել պոլեմիկայով, բայց Ռուսաստանը հրաժարվում է դրանից»,- ասել է նա:
Նրա խոսքով, Վրաստանը ինքնապաշտպանության կդիմի միայն Ռուսաստանի կողմից նոր ներխուժման դեպքում:
«Ոչ ոք բացի մեր երկրից չի հայտարարել, որ մեր տարածքի մի մասն օկուպացվել է: Բայց հուսով եմ, որ ԵԱՀԿ-ի օգնությամբ խաղաղությունն ու համագործակցությունը կհաղթանակեն մեր տարածաշրջանում»,- ասել է Սահակաշվիլին՝ Ռուսաստանին մեղադրելով սպառազինությունների ավելացման մեջ:





























