Թուրքիայում հիվանդանոց են տեղափոխվել եւս երկու ուխտավորներ «թռչնագրիպի» կասկածով (A/H5N1):
Նրանց առողջությունը կտրուկ վատացել է հաջի ժամանակ Սաուդյան Արաբիայում, ինչից հետո նրանք օդանավով տեղափոխվել են Թուրքիա, գրում է Anadolu-ն:
Ավելի վաղ եւս երկու ուխտավորներ էին տեղափոխվել հիվանդանոց նույն ախտորոշմամբ:




























