Ռուսաստանի քննչական գլխավոր վարչության քննիչները Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի դեմ հարուցված քրգործի շրջանակներում խուզարկություններ են իրականացնում Մոսկվայի Ռուբլեւյան խճուղում գտնվող «Եվրոպարկ» առեւտրային համալիրի շրջանակներում: Այդ մասին դեկտեմբերի 1-ին հաղորդել է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Քննիչները խուզարկություններ են իրականացնում Մոսկվայում Եղիազարյանի բնակավայրերում: Նրանք փնտրում են փաստաթղթեր եւ իրեր, որոնք կարող են ապացույց դառնալ քրեական գործի համար:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Աշոտ Եղիազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերի մեքենայությունների մեղադրանքով: Նրա դեմ քրգործ հարուցվել էր 2010թ. հոկտեմբերին, երբ դուման զրկեց պատգամավորին անձեռնմխելիությունից:

Եղիազարյանը հուլիսից բնակվում է Լոս-Անջելեսում, քանի որ նրա հանդեպ հետախուզում է հայտարարվել: