Աստանայում՝ ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում կայացել է Ադրբեջանի եւ Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը:

Երկկողմ հանդիպմանը կողմերը հաստատել են գործընկերային եւ բարեկամական հարաբերությունները զարգացնելու հավատարմությունը:

«Մենք բարեկամներ ենք, գործընկերներ. Մեծ ջերմությամբ ենք հիշում ձեր վերջին այցն Ադրբեջան: Երկու երկրների հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում: Մենք  ուրախանում ենք ձեր հաջողություններով եւ հետագա համագործակցության շարոնակման հույսեր ենք փայփայում»,- ասել է Ալիեւը:

Իր հեթին Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիեւին աջակցության համար: