Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են մի ավտովթարի, որի հերոսներն իրենց բջջայիններով նկարահանել են իրենց խախտումները եւ բախվել հանդիպակած սլացող բեռնատարին։
Մեքենայի վարորդը մայրուղում սլացել է մեծ արագությամբ եւ ակնհայտ խախտումներ արել՝ զվարճանալով իր արարքի վրա։ Այդ ընթացքում վարորդի կողքին նստած ընկերը բջջայինով նկարահանել է իրենց խախտումները։
Կարգազանց ավտոմեքենայի վարորդը հերթական սխալ վազանցի ժամանակ դիմահար բախվել է սլացող բեռնատարին։
Մեքենայի մեջ գտնվածների առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան։





























