WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը The Time պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնը պետք է հեռանա ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից:
«Կարծում եմ տարբերություն չկա, թե ինչը կլինի նրա հեռանալու պատճառը: Բայց նա պետք է հրաժարական տա, եթե պարզվի, որ նա ամերիկյան դիվանագետներին ցուցում է տվել լրտեսությամբ զբաղվել ՄԱԿ-ում եւ խախտել ԱՄՆ-ի ստորագրած միջազգային պայմանագրերը: Դրա համար նա պետք է հեռանա»,- ասել է Ասանջը:
Սպիտակ տակ մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսն Ասանջի խոսքերը որակել է «վրդովեցնող եւ աբսուրդային». Գիբսը հայտարարել է, որ Քլինթոնը ոչ մի հակաօրինական գործողություն չի կատարել, իսկ ամերիկացի դիվանագետները ներքաշված չեն լրտեսական գործունեության մեջ, հաղորդում է RBC daily-ն:





























