Ավարտվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցը Ղազախստան, որտեղ նա մասնակցում էր ԵԱՀԿ գագաթաժողովին:

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, Բաքվի օդանավակայանում նրան դիմավորել են վարչապետ Արթուր Ռասիզադեն, Բաքվի քաղաքապետ Հաջիբուլա Աբութալիբովը եւ այլ պաշտոնատար անձինք: